Ուսումնական նյութեր

Վատ ընկերը

ԱթաբեկԽնկոյան

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տեսնելու,
Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել
Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,
Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,
Թե` հա թռեք, էն ըմբոստին
Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,
Էն աղվեսին մի կերպ գտան,
Պատճառն ասին, բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռած…
— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ, խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա էստեղ, հա էնտեղ,
Վերջը գտա ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը
Մեջտեղ գնաց զրպարտողը:

Ուսումնական նյութեր

Աշուն օր (հատված) Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան Օրան, օրան, Սարի վրա շար եկան։ Ծագեց առավոտ Պաղեց, սառավ օդ։ Տեղաց անձրև մաղ տալով, Մարմանդ-մարմանդ, Հոգնած տերև շաղ տալով։ Երկիր քուն դրավ, Եվ թռչուն թռավ։ Հարցեր և առաջադրանքներ 1.Գրի՛ր պակասող բառերը: Սևուկ ամպերը վար եկան Օրան, օրան, Սարի վրա շար եկան։ Ծագեց առավոտ Պաղեց, սառավ օդ։ Երկիր քուն դրավ, Եվ թռչունը թռավ։ 2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ: չորացած տերև փոքր ամպ սառը օդ անձրևոտ եղանակ կարճ օր 3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր: Սևուկ ամպեր վար եկան Օրան, օրան, Սարի վրա շար եկան։ 4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր:

Ուսումնական նյութեր

Դասընկերների բլոգներ

  1. Ավետիսյան Դանիել
  2. Գրիգորյան Տիգրան
  3. Գևորգյան Ալեքսանդր
  4. Դավթյան Հովհաննես
  5. Խալաթյան Արփի
  6. Խաչատրյան Արեգ
  7. Կարապետյան Միլենա
  8. Կիրակոսյան Տարոն
  9. Հակոբյան Դավիթ
  10. Մելիքյան Ալեքս
  11. Մելիքյան Գարիկ
  12. Մելիքյան Լեո
  13. Մելքոնյան Նարե
  14. Մինասյան Լիլի
  15. Մուրադյան Էյվա
  16. Մուրադյան Խաչատուր
  17. Մուրադյան Նռանե
  18. Նահապետյան Տիգրան
  19. Պապյան Եվա
  20. Պետրոսյան Մարկ
  21. Տոնոյան Արեգ
Ուսումնական նյութեր

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Ուսումնական նյութեր

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։