Մայրենի, Մայրենիի ստուգատես

Թեստային աշխատանք


Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

— Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    այսօր

կախված
անգամ

բեղեր

  • Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ              շոգ        

բ/սոված              կուշտ

գ/ուրախանալ    տխրեց

 դ/տաքանալ       սառչել           

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Ձմռանը շատ ցուրտ է։
  • Ցուրտ մարդը իր սառնությամբ,անտարբերությամբ բոլորին վախեցնում էր:——————————————————
  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛

գլուխ-գլխավոր

վերև-վերնագիր

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    Ինքդ քեզ գովել,պարծենալ։
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/սուր-պարզ
    բ/ սառցակտորի-բարդ
    գ/ Արևադարձում-բարդ
    դ/ երկիրը-պարզ
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Ի՞նչ ես ասում:

  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի
    բ/Անունը կա———————————————
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                      քամի
  • Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
    Նրանց մտքերը նրանց վերևն էին հայտնվում։
  1. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    Ոչ-ոք չէր կարողանում նրանց մտքերը կարդալ։
  2. Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:

Վատ բաներ։

  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    Պատմությունը չի ավարտվել։
  2. Ո՞ր երկրում կուզեիրապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
    Արևադարձում, որովհետև չեմ սիրում ցուրտը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s