Մայրենի

Կամակոր թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս: 

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս: 

— Թագավորն  ապրած կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ: 

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ: 

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի: 

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում: 

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս: 

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում: 

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին: 

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: 

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին: 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:


    դերձակներին

    կարճ

    թախտին

    մարդ 

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը. 

Տարբեր բաներ կարող

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված. 

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ 

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել 

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի 

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ 

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր. 

      ա/ օրերից 

      բ/  գլուխ                            թագավոր

      գ/ թագավոր 

       դ/ ոչինչ 

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը: 

   երկրի — գոյական                            երկար-ածական 

   դերձակըգոյական                                     ասում է-բայ 

   _______________________                          ______________________ 

   _______________________                          ______________________ 

6.Տեքստում  ընդգծված  նախադասությունից  դո՛ւրս  գրիր  ենթական և ստորոգյալը:

   Թագավորն          

    քաշում է

7.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն: 

   Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: 

Տես ̀  կհավանե՞ս:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը. 

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է: 

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները. 

    ա/ Ծաղիկը   ծաղկին  նայելով  է  բացվում: 

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու  բան չի: 

     գ/Մեջք մեջքի  որ  տանք, սարեր  շուռ  կտանք: 

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի  գնա

  / սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին/ 

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել: 

նրա կամակորութունը

11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: 

Ասում է թագավորին ոտքերը հետ տանել։

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում: 

   Ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:   

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին: 

    «Անհաղթ աքլորը» հեքիաթի թագավորին

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու: 

   Տաս հազար ժիմ մի մատի վրա

15.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: 

   Խելացի դերձակը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s