Ուսումնական նյութեր

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Ուսումնական ճամփորդություններ

Թեժառույքի վանք

Ես գնացել էմ Թեժառույքի վանք երկու անգամ: Առաջին անգամը ես գնացել եմ դասընկերներիս հետ ճամփորդության ժամանակ, իսկ երկրորդ անգամը գնացել եմ կիրակի օրը ընտանիքիս հետ: Ես հենց գնացի ընտանիքիս հետ, մենք այնտեղ խորոված արեցինք: Մենք մեր շունիկին էլ էինք տարել: Թեժառույքը գտնվում է Մեղրաձորում: Վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում և գտնվում է կիսաքանդ վիճակում:  IMG_20190927_121405.jpg